211652_close_icon
views-count2749 դիտում article-date 14:35 25-03-2017

Կամչատկայում ժայթքել է 200 տարի «լռած» Կամբալնի հրաբուխը

Կամչատկա թերակղզու հարավում ժայթքել է Կամբալնի հրաբուխը, որը շուրջ 200 տարի ակտիվ չէր, հաղորդում է Interfax-ը։ Հրաբուխը սկսել է ժայթքել այսօր առավոտյան՝ օդ արտանետելով ծովի մակարդակից 5-6 կմ բարձրության մոխիր։ Այն համարվում է ավիացիայի համար ամենավտանգավոր՝ «նարնջագույն» մակարդակի տարածքը։ Փորձագետ Օլգա Գիրինայի խոսքով՝ հրաբխի ժայթքումը եղել է անսպասելի։ Վերջին անգամ այն ժայթքել էր 250 տարի առաջ։ Այն գտնվում է Կամչատկայի ամենահարավում՝ 2161 բարձրությա վրա։

Նմանատիպ նյութեր