211652_close_icon
views-count98403 դիտում article-date 12:09 25-03-2017

Հերոսական Վահան գյուղում պատգամավորության թեկնածուին դիմավորեցին ձիերով. վահանցիներն ասում էին. «Ազգային ժողովում մեր ապահով վահանը նա է լինելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ծնունդով ճամբարակցի Արամ Եգանյանը այցելեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղ։ Մինչ գյուղացիների հետ հանդիպումը, պատգամավորության թեկնածու Ա. Եգանյանը մի քանի գյուղացիների հետ այցելեց գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին։ Բոլորն էլ Վահան գյուղի բնակիչներ են եղել և 1 արծվաշենցի, որոնց շնորհիվ էլ ազերի բաշիբոզուկները չեն կարողացել Հայաստանի այս հատվածի դարպասները իրենցով անել։ Ցանկացած հարձակում ազերի ճիվաղների կողմից վահանցիները շանսատակ են արել՝ հետ մղելով նրանց իրենց որջերը։ Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Գյուղը Ա. Եգանյանի համար անծանոթ չի, թե ԽՍՀՄ տարիներին, թե պատերազմական օրերին միշտ նա իր զինակից ընկերների հետ եղել է առաջնագծում։ Գրեթե բոլոր դիրքերն անգիր գիտի։ Իր մարտական ընկերների հետ հերոսական անցյալ է ունեցել այս պոստերում։ Մենք՝ ողջ Վահան գյուղով, մեր քվեն տալու ենք Արամին, քանի որ նա է մեր վահանը լինելու օրենսդիր մարմնում։ Միայն մեր հողի ու ջրի, պատերազմական օրերին իր զինակից ընկերների հետ հաղթանակներ տարած Արամը կարող է մեր խնդիրները բարձրաձայնել վերևներում և ոչ միայն բարձրաձայնել, այլ նաև հասնել նրան, որ այդ խնդիրները լուծվեն։ Կան շատ թեկնածուներ նա մեր հող ու ջրից, ու ոչ ոքի չենք վատաբանում։ Պարզապես արժանավորը Արամն է ու մենք նրան ենք պատկերացնում մեր կողմից որպես ընտրված անձ՝ Ազգային ժողովում»։ Գրեթե բոլոր գյուղացիներն իրենց ելույթում ասում էին. «Կարիք չկա ներկայացնելու Ա, Եգանյանին։ Նա փոքրուց մեծացել է մեր աչքի առաջ, լավ ու վատ օրեր է մեզ հետ մաշացրել, տխրության ու ուրախության պահերին մեր կողքին է եղել, մեր մատից փուշ հանողը ինքն է եղել»։ Իր ելույթում Ա. Եգանյանը նախ հայտնեց, որ խոնարհվում է Վահան գյուղի հերոս տղերքի անմահ հիշատակի առաջ ու համառոտ ներկայացրեց իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում սահմանամերձ Վահան գյուղի զարգացումը։ Իսկ այն զարգացնելու, սահմաններն ամուր պահելու հարցում նա վստահում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին ու վստահ է, որ թե վահանցիները, թե ողջ հայությունը զգալու են անվտանգություն և առաջընթաց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Եգանյանին գյուղի սկզբնամասում դիմավորեցին երիտասարդները՝ իրենց ձիերով։ *** 13։00 Քիչ առաջ թեկնածու Ա. Եգանյանը այցելեց նաև Աղբերք գյուղ, որտեղ նրան դիմավորեցին աղ ու հացով և մորթեցին գառ, որից հետո Ա. Եգանյանը իր համակիրների հետ գյուղի Գևորգ Չաուշի հուշարձանին հարգանքի տուրք մատուցեց։ Այս պահին շարունակվում է գյուղացիների հետ հանդիպումը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 220+
220+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր