211652_close_icon
views-count2624 դիտում article-date 13:51 25-03-2017

ԿԱՀ-ում գրոհայինները 50-ից ավելի խաղաղ բնակիչների են գնդակահարել

Կենտրոնական Աֆրիկյան հանրապետության Բոմբարի շրջանում գտնվող 3 գյուղեր գրոհայինների կողմից ենթարկվել են զինված հարձակման։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Նախօրեին Ագուդու Մանգա, Յասսենեմե և Նգույանզա գյուղերում սպանվել է առնվազն 50 խաղաղ բնակիչ, վիրավորվել մի քանի տասնյակը։ Գյուղացիները պատմել են, որ զինված հանցախումբի անդամները կրակ են բացել հրազեններից՝ առանց հաշվի առնելու մարդկանց տարիքը։ Գործակալությունը նշում է, որ ամենայն հավանականությամբ զինյալները եղել են տեղի ծայրահեղական խմբավորման անդամներից։

Նմանատիպ նյութեր