211652_close_icon
views-count1775 դիտում article-date 13:11 25-03-2017

ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ևս 5 երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Արկտիկայում համագործակցելու շուրջ

Ռուսաստանը, Կանադան, Դանիան, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան համատեղ համաձայնագիր են ստորագ8ել Արկտիկայում համագործակցելու շեւրջ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Փաստաթղթում նշված է արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման համար տեղեկատվության փոխանակման վերաբերյալ արձանագրությունների, գործընթացների ու տակտիկայի ու համատեղ գործողությունների իրականացման մասին։ Ստորագրաման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արկտիկայի առափնյա պաշտպանության ֆորումի շրջանակներում։ «Այդ ֆորումը հնարավորություն է՝ իրականացնելու դիվանագիտական նպատակների համար առափնյա պաշտպանության բազմաթիվ տարբերակները։ Այն կնպաստի Արկտիկայում անվտանգ ու էկոլոգիապես մաքուր ծովային գործունեությանը»,-ասել է ԱՄՆ-ի առափնյա պաշտպնության հրամանատար, ծովակալ Փոլ Ցուքունֆթը։

Նմանատիպ նյութեր