211652_close_icon
views-count2310 դիտում article-date 14:07 25-03-2017

ՄԱԿ ԱԽ-ում չեն ընդունել Ռուսաստանի ու Չինաստանի ներկայացրած՝ քիմիական զենքի վերաբերյալ նախագիծը

Մեծ Բրիտանիան չի աջակցել Իրաքում քիմիական զենքի կիրառման հետաքննության ընդլայման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացրած նախաձեռնությունը։ Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Մեթթյու Րայքրոֆթը։ Նախաձեռնության համահեղինակ է Չինաստանը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ նախագիծը ՄԱԿ ԱԽ է ներկայացվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իրաքյան Մոսուլ քաղաում քիմիական զենք է կիրառվել։ Նածաձեռնությունը մերժվել է Լոնդոնի կողմից, քանի որ, ըստ բրիտանական իշխանությունների, «մեծ տարբերություն կա Սիրիայի և Իրաքի իրավիճակների միջև»։ «Իրաքի ղեկավարության դեմ մեղադրանքներ չեն հնչեցվում, որ քիմիական զենք է կիրառում սեփական ժողովրդի դեմ՝ ի տարբերություն Սիրիայի»,-պարզաբանել է Րայքրոֆթը։

Նմանատիպ նյութեր