211652_close_icon
views-count2567 դիտում article-date 10:20 25-03-2017

Ձախողվել է Obamacare ծրագրի չեղարկումը, որը նախաձեռնել էր Դոնալդ Թրամփը

ԱՄՆ-ի առողջապահական բարեփոխման մասին օրինագծի քվեարկությունը, որը պետք է փոխարիներ հայտնի Obamacare բժշկական ապահովագրական ծրագրին, վերջին պահին հետաձգվել է։ Ինչպես հայտնում է BBC-ն, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել նախագիծն այն բանից հետո, երբ այն հանրապետականների աջակցությունը անհրաժեշտ չափով չի ստացել։ Լրագրողների հետ հանդիպմանը Թրամփը ասել է, որ նոր օրինագծի պատրաստումը երկար ժամանակ չի խլի։ «Վստահեցնում եմ ձեզ, որ սրանից ավելի լավ օրենք դուրս կգա»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը և հույս հայտնել, որ նոր օրինագիծը ոչ միայն հանրապետականները, այլ նաև դեմոկրատները կպաշտպանեն։

Նմանատիպ նյութեր