211652_close_icon
views-count27849 դիտում article-date 10:01 25-03-2017

Սկանդալային ձայնագրությունների դեպքով ուսումնասիրություններ են սկսվել. տնօրեններին կանչել են շտաբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է Երևանի և ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: ՀԿ-ի անդամները զանգահարել են այդ տնօրեններին, ներկայացել ՀՀԿ շտաբի անդամ ու հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին: 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին, և միայն 22 տնօրեն է բացասական պատասխան տվել: Հատկանշական է փաստը, որ կատարվածը չի հերքել հենց ՀՀԿ-ն, այլ շտաբի տարածած հայտարարությամբ փորձել են արդարանալ՝ ասելով. «ԸՕ-ն չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս»: Մինչդեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ նրանք հենց աշխատանքային ժամին են կուսակցական աշխատանքի ներգրավված եղել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կատարվածի առթիվ ուսումնասիրություններ են սկսել ՀՀ գլխավոր դատախազությունը, ԿԸՀ-ն, ԿԳՆ-ն: Իսկ սկանդալի կիզակետում հայտնված տնօրեններին հրահանգվել է այսօր առավոտյան ներկայանալ ՀՀԿ տարածքային նախընտրական շտաբներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր