211652_close_icon
views-count2326 դիտում article-date 11:26 25-03-2017

Գերմանիան ռուս հաքերների 2 խոշոր հարձակում է կանխել

Գերմանիայի Անվտանգության տեղեկատվության դաշնային վարչության ղեկավար Անսե Շոենբոմը հայտարարել է, որ 2016 թվականին վարչությունը կարողացել է կանխել 2 խոշոր կիբերհարձակում, որոնք փորձել է իրականացնել ռուսական Fancy Bear հաքերային խումբը, հաղորդում է Reuters-ը։ Վերջինիս խոսքով՝ առաջին հարձակումը ուղղված է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության կայքի սերվերին, երկրորդը՝ Բունդեսթագի բանկային հաշիվներին։ Շոենբոմը նաև նշել է, որ խումբը փորձել է վտանգավոր վիրուս անցկացնել ծրագրային ցանց։

Նմանատիպ նյութեր