211652_close_icon
views-count4655 դիտում article-date 09:36 25-03-2017

Ադրբեջանի զինուժն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 220-ից ավելի կրակոց. ԱՀ ՊՆ

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [img]http://shamshyan.com/ups/images/0515708001490420164666573.jpg[/img]

Նմանատիպ նյութեր