211652_close_icon
views-count8132 դիտում article-date 22:47 24-03-2017

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը Աշխարհի Գավաթում ոսկե մեդալ նվաճեց օղակներում

Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր կայանում են եզրափակիչները: Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր: Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ եւ զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում: Դավթյանն այսօր բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերում:

Նմանատիպ նյութեր