211652_close_icon
views-count9352 դիտում article-date 23:30 24-03-2017

Բարեգործական ֆոնդի միջոցառումն ու Փոլ Ուոքերի մահը․ հետաքրքիր տեղեկություններ

2013 թվականի նոյեմբերի 30-ին, ուղիղ ժամը 15:30-ին Փոլ Ուոքերը և նրա ընկեր Ռոջեր Ռոդասը այցելում են «Reach Out Worldwide» բարեգործական ֆոնդի միջոցառում Հայան թայֆունից առաջացած վնասների համար միջոցներ հավաքելու նպատակով, որը տեղի էր ունեցել վերջերս Ֆիլիպիններում։ Դրանից քիչ անց նրանք կարմիր «Porsche Carrera GT» մեքենայով, որը պատկանում էր Ռոդասին, հեռանում են։ Ճանապարհին վարորդը չի կարողանում կառավարել մեքենայի ղեկավարությունը և մեքենան բախվում է լապտերասյանը և կողքին աճած ծառին Վալենցիում, Սանտա Կլարիտա, Կալիֆորնիա և անմիջապես հրդեհվում է։ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հայտարարում է, որ վարորդը և ուղևորը մահացել են անմիջապես ավտովթարի վայրում։ Առաջինը այդ լուրը հաղորդում է «TMZ» ռեսուրսը այն բանից հետո, երբ Ուոքերի հրապարակախոս Էյմ Վան Այդենը հաստատում է դերասանի մահը։ Ռոդասը Ուոքերի վաղեմի ընկերն էր և օգնել է հիմնադրելու «Reach Out Worldwide» ֆոնդը։ Նա հանդիսանում էր «Always Evolving»-ի գործադիր տնօրենը, ավտոսալոնը, տեղակայված Վալենցիում։ Ուոքերի հուղարկավորությունը տեղի է ուենում 2013 թվականի դեկտեմբերի 14-ին, Գլենդելում (Կալիֆորնիա նահանգ)։

Նմանատիպ նյութեր