211652_close_icon
views-count15665 դիտում article-date 21:43 24-03-2017

Լոռու մարզում 44-ամյա վարորդը Opel-ով Ջրաշեն գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Գորիկ Տոնոյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Opel Astra մակնիշի 22 ՕՍ 285 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-02 և 911 ծառայություն: Վրաերթի ենթարկվածները միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր են ժաանել նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են, իսկ նրանցից մեկի անուն ազգանունն է՝ Սարգիս Պետրոսյան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր