211652_close_icon
views-count20874 դիտում article-date 20:12 24-03-2017

Տավուշի մարզում բախվել են «Ելք» դաշինքը գլխավորող էդմոն Մարուքյանի ծառայողական Toyota-ն և ГАЗель-ը

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 127-րդ կմ հատվածում բախվել են Համլետ Զարոյանի վարած Toyota Camry մակնիշի 068 ՕՕ 11 համարանիշի և 40-ամյա Արտեմ Ստեփանյանի վարած ГАЗель մակնիշ 22 ԼԼ 418 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Camry-ի համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ ԱՊՊԱ գործակալները պահանջել են Հ. Զարոյանի վարորդական վկայականը, նա հայտնել է, որ այն իր մոտ չէ, գտնվում է տանը: Եթե իրոք դա այդպես է, վարորդը չի ստում, այլ պարզապես վարորդական իրավունքի վկայականը իր մոտ է, սակայն այս պահին հրաժարվում է ներկայացնել՝ թե ԱՊՊԱ-ին, թե ճանապարհային ոստիկաններին, ապա Է. Մարուքյանը մտածելու տեղ ունի, քանի որ նա բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է, որ պետք է ճանապարհային ոստիկանները խիստ լինեն այն վարորդների նկատմամբ, ովքեր մեքենաները վարում են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով, ոչ սթափ և իրենց մոտ չեն ունենում վարորդական իրավունքի վկայական: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ Գեղարքունիքի մարզում [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/23/1062375/]ավտովթարի էին ենթարկվել [/url]նորից «Ելք» դաշինքի լիդերները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր