211652_close_icon
views-count5403 դիտում article-date 20:49 24-03-2017

94 տարեկանում մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Ստեփան Միկոյանը

Կյանքի 95-րդ տարում մահացել է վաստակավոր փորձարկող օդաչու, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը՝ խորհրդային քաղաքական-պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին: Այս մասին հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով «МиГ» կորպորացիայի մամուլի ծառայությանը: «Նրա մահը կորուստ է ողջ հայրենական ավիացիայի համար: Նրա անունն ընդմիշտ կմնա ավիացիայի պատմության և մեր հիշողության մեջ»,- ասված է կորպորացիայի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ստեփան Միկոյանը ծնվել է 1922թ.-ին՝ Թբիլիսիում: 1941 թվականին ավարտել է օդաչուների Կաչինյան ռազմական ավիացիոն դպրոցը և մեկնել առաջնագիծ:

Նմանատիպ նյութեր