211652_close_icon
views-count2930 դիտում article-date 17:50 24-03-2017

Պուտինը Լե Պենի հետ ընտրարշավի ֆինանսավորման հարցեր չի քննարկել

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի հետ: Սա «Ազգային ճակատի» ղեկավարի առաջին այցն է Մոսկվա: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20170324/1490745213.html]«Ռիա նովոստին»[/url]: Պուտինը հավաստիացրել է, որ Մոսկվան մտադիր չէ միջամտել Ֆրանսիայի ընտրություններին: «Մենք ոչ մի դեպքում չենք ուզում ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա, բայց մեզ իրավունք ենք վերապահում շփվել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ինչպես դա անում են մեր գործընկերները Եվրոպայում և ԱՄՆ-ում»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը կոչ է արել միավորել ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: Լե Պենն իր հերթին նշել է, որ աշխարհի վրա «կախված է ահաբեկչական սպառնալիքը», հավելելով, որ Մոսկվան շարունակում է պայքարն ահաբեկչության դեմ Սիրիայում, իսկ Փարիզը՝ Չադում: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Լե Պենը Մոսկվա է ժամանել սեփական ցանկությամբ, և Պուտինը «Ազգային ճակատի» ղեկավարի հետ ընտրարշավի ֆինանսավորման հարցեր չի քննարկել:

Նմանատիպ նյութեր