211652_close_icon
views-count2288 դիտում article-date 17:06 24-03-2017

Գայիր Յորգեն Բեկեֆոլդի ղեկավարությամբ ԵԱՀԿ ԽՎ 250 դիտորդներ ապրիլի 2-ին Հայաստանում կհետևեն քվեարկությանը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները կհետևեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/883978/eahk-khv-250-kartchazhamket-ditordner-aprili-2-in-hayastanum.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից: ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Իգնասիո Սանչես Ամորին (Իսպանիա) նշանակել է որպես հատուկ համակարգող, ով կղեկավարի ԵԱՀԿ ԽՎ 250 կարճաժամկետ դիտորդներին ապրիլի 2-ին կայանալիք քվեարկության ժամանակ: Գայիր Յորգեն Բեկեֆոլդը (Նորվեգիա) կծառայի որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում կներառվեն 55 խորհրդարանականներ 23 երկրից: «Դիտորդներն ու ես մանրամասն կերպով ուսումնասիրում ենք Հայաստանի նախընտրական գործընթացը: Այս ընտրությունները կլինեն առաջինը Հայաստանի փոփոխված Սահմանադրությամբ, որով անցում էր կատարվել կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության»,- նշել է Սանչես Ամորը:

Նմանատիպ նյութեր