211652_close_icon
views-count1465 դիտում article-date 16:57 24-03-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։ Այցի շրջանակում Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ՝ Յաղշիգելդի Կակաևի և Դադեբայ Ամանգելդիևի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր