211652_close_icon
views-count25292 դիտում article-date 15:21 24-03-2017

Խոշոր հրդեհ Վանաձորում. «Գանձակ» սուպերմարկետի մենեջերի BMW-ն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 4 թիվ 29 շենքի բակում կայանված ավտոմեքենայում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Համլետ Զադոյանին պատկանող BMW մակնիշի 84 CC 844 համարանիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակի տարածման հետևանքով մասամբ այրվել են նաև այնտեղ կայանված նույն շենքի 14-րդ բնակարանի բնակիչ, 28-ամյա Արայիկ Սաֆարյանի կողմից վարվող ВАЗ 2121 մակնիշի 771 TT 71 համարանիշի ավտոմեքենայի հետնամասն ու սրահը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ կրակը բռնկվել է Հ. Զադոյանին պատկանող ավտոմեքենայի էլեկտրականության կարճ միացման հետևանքով։ Փաստի առթիվ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Զադոյանն աշխատում է Վանաձորում գործող «Գանձակ» սուպերմարկետի մենեջեր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր