211652_close_icon
views-count66400 դիտում article-date 14:48 24-03-2017

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ձկնաբուծարանում հայտնաբերվել է 25-ամյա ձկնորսի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

Այսօր՝ մարտի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում՝ «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տարածքում, կրակոցի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մարտի 23-ին, ժամը 23։00-ից մինչև մարտի 24-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում մահացածը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ավագյանը, «ԻԺ 18 EM» տիպի մեկփողանի 12 ՏՉ որսորդական հրացանով ինքնասպան է եղել։ Նա կրակել է իր գլխի շրջանին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ավետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Ավագյանն աշխատում էր Արմաշ գյուղի «Ծարակ-Ծաղկենց» ձկնաբուծարանում՝ որպես պահակ, իսկ այն հրացանը, որով նա կատարել է ինքնասպանությունը, պատկանում է «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Փայլակ Գևորգյանին։ Ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր