211652_close_icon
views-count3833 դիտում article-date 13:03 24-03-2017

Չեչնիայում զինված հարձակում է կատարվել զորամասերից մեկի վրա. կան զոհեր ու վիրավորներ

Չեչնիայում զինված խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել այդ երկրի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամասի վրա, ինչի հետևանքով կան զոհր և վիրավորներ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Հակաահաբեկչական կոմիտեին։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 02։30-ի սահմաններում։ 6 անձից բաղկացած մի խումբ ներխուժել է զորամաս, տեղի են ունեցել բախումներ զինծառայողների ու ահաբեկիչների միջև, տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Ավելի ուշ ահաբեկիչներից 2 սպանվածների վրա հայտնաբերել են մահապարտի գոտիներ։ Սպանվել են նաև զինծառայողներ։

Նմանատիպ նյութեր