211652_close_icon
views-count2144 դիտում article-date 11:56 24-03-2017

Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաընկերությանը տված [url=http://mirtv.ru/video/51873/]հարցազրույցում [/url]մեկնաբանել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։ ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել է. «Ահաբեկչությունը մի չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում։ Այդ իսկ պատճառով մշտապես հարկավոր է զգոն լինել, մշտապես ձեռնարկել քայլեր։ Ես փայլուն գիտակցում եմ, որ և Լոնդոնում, և Փարիզում անվտանգությանն ուղղված հսկայական գումարներ են ծախսվում, սակայն իրականում հանցագործությունը երբեք հնարավոր չէ կանխորոշել։ Մեկ բան է, երբ կա տեսանելի թշնամի, և մեկ այլ բան, երբ փախստականի անվան տակ Եվրոպա կարող են մարդիկ «արտահոսել», որոնց խնդիրը այլ է։ Դրա դեմ պայքարելը շատ բարդ է»։ Հիշեցնենք, որ Լոնդոնում մարտի 22-ին ահաբեկիչը ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Վեսթմինսթերյան կամրջի վրա գտնվող 2 հոգու, իսկ հետո փորձել ներխուժել խորհրդարանի շենքի տարածքը՝ դանակահարելով ոստիկաններից մեկին, սակայն վնասազերծվել էր։ Միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել, 25-ից ավելի ստացել է մարմնական վնասվածքներ։ Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։

Նմանատիպ նյութեր