211652_close_icon
views-count2371 դիտում article-date 10:17 24-03-2017

Թող կազդուրվի շտաբի պետս, հիմա կարևորը դա է, հետո կհասկանանք. Լյովա Խաչատրյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Ապարանի տարածաշրջանի Դարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից՝ Լյովա Խաչատրյանի շտաբի պետը՝ 32-ամյա Արամ Ասատրյանը (ով նաև Լ. Խաչատրյանի սանիկն է), շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ նկատելով. «Վիճակը կայուն է, բայց ծանր։ Դեռ չենք կարողանում խոսել հետը։ Այս ամենի մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, ու մենք հետևողական ենք լինելու դրան։ Թող ոչ ոք չմտածի, թե մենք մոռացանք սա, ու անցավ, չէ... Թող կազդուրվի շտաբի պետս, հիմա կարևորը դա է, հետո կհասկանանք»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր