211652_close_icon
views-count3810 դիտում article-date 10:02 24-03-2017

Ավանդների պահուստավորման տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի դրամի արժեզրկմանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բանկային համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկը և կառավարությունը քննարկում են ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը էականորեն նվազեցնելու հնարավորությունը: Ներկայումս բանկերը ստիպված են ներգրավված միջոցների 18 տոկոսը պահուստավորել, այսինքն սառեցնել այդ գումարը, ինչը բերում է նաև վարկերի թանկացմանը: Բայց ԿԲ-ն էականորեն կնվազեցնի այդ տոկոսադրույքը միայն այն դեպքում, եթե կառավարությանը հաջողվի տնտեսական աշխուժություն և ներդրումների հոսք ապահովել: ԿԲ-ում համոզված են, որ առանց այդ պայմանի ապահովման տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի միայն դրամի արժեզրկմանը, իսկ վարկերի էժանացումը չի ունենա սպասված ազդեցություն տնտեսության վրա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր