211652_close_icon
views-count4389 դիտում article-date 09:53 24-03-2017

Ախալքալաքից ոչ հեռու 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ՀՀ ԱԻՆ

Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 24-ին 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Նմանատիպ նյութեր