211652_close_icon
views-count34122 դիտում article-date 21:58 23-03-2017

ՀՀ ԱԻ նախարարությունում նշեցին Օդերևութաբանի օրը. մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, Հայաստանում նշվում է օդերևութաբանի մասնագիտական տոնը։ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունում տոնի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԻՆ տարբեր ծառայությունների, ՀՀ մի շարք նախարարությունների, ՀԿ-ների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Դավւթ Տոնոյանը նշեց, որ Հիդրոմետ ծառայության զարգացումն արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա ուղղություններից մեկն է։ «Այս տարի ևս կշարունակենք քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հիդրոմետ կայանների արդիականացմանը, տեխնիկական վերազինմանը և աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը»,- ասաց Դավիթ տոնոյանը։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Լևոն Վարդանյանը ներկայացրեց ծառայության 2016 թ. կատարած հիմնական աշխատանքները։ 2016թ. ընթացքում շարունակվել է հիդրոօդերևութաբանական դիտարկումների գործընթացը մթնոլորտի, մակերևույթային ջրերի, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, ռադիացիոն մոնիտորինգի, օզոնային շերտի և ուլտրամանուշակագույն ճառագայթման ուսումնասիրությունների վերաբերյալ 47 օդերևութաբանական կայանում և 7 հիդրոլոգիական կայանի 94 դիտակետում: Միջազգային չափորոշիչներին համապատասխան 3 ժամը մեկ անգամ կատարվել են օդերևութաբանական դիտարկումներ բոլոր տարրերի նկատմամբ, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ՝ շուրջօրյա։ Սևանա լճի 4 դիտակետում կատարվել են ջրի մակարդակի, ջերմաստիճանի և սառցային երևույթների դիտարկումներ: Յուրաքանչյուր ամիս կազմվել է Սևանա լճի ջրի հաշվեկշիռը: «Ներկայում օրվա հրամայականն է ծառայության համալիր և լայնածավալ վերազինումը և արդիականացումը, որը հնարավորություն կտա ապահովել որակյալ, հավաստի, մեծ վաղօրոքությամբ և բարձր արդարացվածությամբ հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն»,- եզրափակեց Լևոն Վարդանյանը։ Օդերևութաբանի մասնագիտական տոնի առթիվ արտակարգ իրավիճակների նախարարը Հիդրոմետ ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրեց «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով, ԱԻՆ պատվոգրերով և շնորհակալագրերով։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+

Նմանատիպ նյութեր