211652_close_icon
views-count19935 դիտում article-date 21:19 23-03-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը զինվորական դատախազ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը զինվորական դատախազ է նշանակել: ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` նախագահը որոշում է կայացրել Վահե Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտավազդ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր