211652_close_icon
views-count7539 դիտում article-date 23:03 23-03-2017

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայսատանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության ընդլայնմանն ուղղված հեռանկարներին և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ իրականացման հնարավորություններին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, անդրադառնալով ԱՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ միջազգային դիտորդների դրական արձագանքին, ընդգծել է դրանց կարևորությունը միջազգային կառույցներում Արցախի վերաբերյալ լիարժեք և անկողմնակալ կարծիք ձևավորելու հարցում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: [b] ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր