211652_close_icon
views-count19188 դիտում article-date 20:40 23-03-2017

Ալավերդու հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս բերեցին 45-ամյա տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 17:15-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում մարդ է նկատվել: Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը մեկնել է դեպքի վայր, որտեղ Ալավերդի քաղաքից դուրս ընկած հատվածում Դեբեդ գետից սանդուղքի և պարանների օգնությամբ դուրս են բերել տղամարդու դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ ջրահեղծ եղածը, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպսնություն է գործել: Նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Ռոբերտ Առաքելյանն էր: Ըստ տեղեկությունների՝ Ռ. Առաքելյանը հաշվառված է հոգեբուժարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր