211652_close_icon
views-count66419 դիտում article-date 18:54 23-03-2017

Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին մարզի ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը. Գյուղացիներն ասում էին. «Հավատում ենք՝ Վլադիմիր Գասպարյանը կարող է վերջ տալ Երևանի նախկին քաղաքապետի «բետոնաբռնաբարմանը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 23-ին, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ քննարկում: Այն կապված էր մարտի 21-ին Թաիրով գյուղի բնակիչների արդարացի պահանջի հետ, ովքեր պահանջում էին, որպեսզի Թաիրովի և դրան հարակից գյուղերի բնակիչների համար բացվի ճանապարհի անվտանգ շրջադարձ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննարկմանը ներկա էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, Շմայս մականվամբ՝ Առաքել Մովսիսյանը, Վաղարշապատի ոստկանապետ Գևորգ Հակոբյանը, Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանըը, ճանապարհային ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը, Փարաքար համայնքի ղեկավարը, մեծ թվով փարաքարցիներ: Քննարկման ընթացքում Փարաքար վարչական շրջանի ճարտարապետը մանրամասն ներկայացրեց գյուղացիների խնդրանքը՝ սխեմայի տեսքով: Պատկան մարմիններն էլ պայմանավորվեցին, որ դա պետք է քննարկել պրոֆեսիոնալ մասնագետների կողմից ստեղծված խմբում, որից հետո, գուցե անհրաժեշտություն լինի մեկ անգամ ևս հանդիպել գյուղացիների հետ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս հանդիպումը տեղի է ուեցել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ, ով, ի դեպ, հանձնարարել է, որպեսզի խնդիրը լուծվի ի օգուտ ազգաբնակչության: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Հավատում ենք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ նա կպաշտպանի ժողովրդի շահերը, որը ներկայացնում է մեր պատգամավոր Ա. Մովսիսյանը, քանի որ մենք նրան վստահում և լիազորում ենք այս խնդրում բանակցություններ վարել պատկան մարմինների հետ, թե չէ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը իր կահույքի խանութի կլիենտներին չփախցնելու նպատակով մի ամբողջ մայրուղի «բետոնով բռնաբարեց»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/21/1062151/]ավելի վաղ[/url] տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Թաիրով գյուղում։ Մեծ թվով գյուղացիներ փակել էին ճանապարհը և պահանջում էին, որպեսզի համապատասխան մարմինները նշված հատվածում բացեն ճանապարհի շրջադարձ, որպեսզի թե՛ Թաիրովի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ շրջադարձ կատարեն։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի «կեղտերը» չենք կարողանում մարսենք։ Գյուղ շտապօգնություն ենք կանչում կամ հրշեջ-մեքենա, շրջադարձ չկա, որպեսզի կարճ ժամանակում շտապօգնությունն ու հրշեջ-փրկարարները ժամանեն գյուղ։ Բռնեց, ճանապարհը փակեց, անունը դրեց, թե՝ լինելու է արագընթաց։ Անգամ խոստացավ, որ ողջ ճանապարհի երկայնքով ծաղիկներ են լինելու, բայց՝ ի՞նչ, Ե. Զախարյանի պատճառով ծաղիկների փոխարեն մահվան ծաղկեպսակներ են անընդհատ տեղադրվում»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր