211652_close_icon
views-count11840 դիտում article-date 18:00 23-03-2017

Միքայել Պողոսյան. «Սամվել Սանամյանն իմ ընկերն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը` Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի մասին. «Սամվել Սանամյանն իմ ընկերն է, իմ 20 տարվա ընկերը։ Ամեն մեկս տարբեր բնագավառներում ենք մեր գործունեությունը ծավալում, բայց մեզ միաբանում է այն փաստը, որ մենք գիտակցում ենք՝ ինչ բան է տղամարդու խոսքը, ինչ բան է տղամարդու արարքը։ Սամվելը շատ մեծ կամքի տեղ անձնավորություն է, նրա հա-ն հա է, չէ-ն չէ է։ Նա շատ նրբազգաց է, ընկալում է արվեստը։ Իմ բոլոր 20 տարիների արարումների՝ ֆիլմերի կամ ներկայացումների տիտրերում միշտ գրվում է նրա ազգանունը որպես մի մարդու, որն աջակցել է, օգնել, թիկունք է կանգնել։ Ա՜յ, թիկունք կանգնելու պահը Սամվելի մոտ ուղղակի բնատուր է։ Ես ընդհանրապես խուսափում եմ շռայլել այսպիսի էպիտետներ, բայց Սամվելի մասին ասում եմ հաճույքով և վստահ։ Ուրախ եմ, որ ապրում և գործում են այսպիսի տղամարդ մարդիկ, որոնք կարողանում են գործունեության ընթացքում չկորցնել գաղափարների հստակությունը և կարողանում են հավատարմորեն ծառայել մեր հայրենիքի բարելավմանը»։ [b]ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի կենտրոնական ընտրական շտաբ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր