211652_close_icon
views-count1999 դիտում article-date 17:34 23-03-2017

ԱՄՆ կոնգրեսականներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆը ցեղասպանությունների կանխման մասին բանաձև են ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսականներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին, դասեր քաղելով Հայոց ցեղասպանությունից, կանխել այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունները: Այս մասին հայտնում է [url=http://asbarez.com/161540/reps-trott-schiff-spearhead-bipartisan-genocide-prevention-resolution/]Asbarez[/url]-ը, հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումն էապես կնպաստեն միջազգային հանրության կողմից մերօրյա ցեղասպանությունների կանխմանը: Asbarez-ը հիշեցնում է, որ նախորդ տարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունել են բանաձև, որով դատապարտել են Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրիստոնյա, եզդի և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները:

Նմանատիպ նյութեր