211652_close_icon
views-count5297 դիտում article-date 21:43 23-03-2017

Աբու Դաբիում քննարկվել է հայ-էմիրաթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 22-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ` քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։ Սուրեն Կարայանը Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը և առաջիկա անելիքները։ Օրակարգում են եղել նաև էմիրաթցի ներդրողներին հետաքրքրող ոլորտները և ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում էմիրաթական կողմին ներկայացնելու վերջիններիս հետաքրքրող մի շարք ներդրումային ծրագրեր։ Երկու նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄԷ ապրանքաշրջանառության, արտահանումների ծավալների աճին։ Նախարար Սուրեն Կարայանը ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է նաև առաջիկա ամիսներին վերջինիս հնարավոր այցը Հայաստանի Հանրապետություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր