211652_close_icon
views-count2828 դիտում article-date 17:15 23-03-2017

Վրաստանում եռօրյա տոնական միջոցառումներով նշանավորելու են ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի գործարկումը

Վրաստանում երեք օր տոնական միջոցառումներ կանցկացվեն Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման առթիվ: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1490299125.php]Грузия Online[/url]-ը: «Երեք օր շարունակ մեզ մոտ կանցկացվեն հատուկ միջոցառումներ՝ մարտի 26-ին, 27-ին, 28-ին: Այդ իրադարձությունը երկիրը կտոնի հատուկ ծրագրված տոնական միջոցառումներով»,- ասել է Կվիրիկաշվիլին կառավարության նիստի մեկնարկից առաջ: Հիշեցնենք, որ մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզա կարճատև այցեր կատարել Շենգենի գոտու երկրներ՝ զբոսաշրջության, բիզնեսի և բարեկամներին այցելության նպատակով: Վարչապետը նաև հայտնել է, որ արդեն մարտի 28-ին ուսանողների հետ միասին նա կմեկնի եվրոպական քաղաքներ՝ Աթենք և Բրյուսել: «Մարտի 28-ին ուսանողների հետ ես կմեկնեմ նախ եվրոպական մշակույթի հնագույն մայրաքաղաք Աթենք, իսկ այնուհետև Եվրոպայի քաղաքական կենտրոն Բրյուսել՝ հատուկ միջոցառմամբ նշելու Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի գործարկումը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու մեր գործընկերներին»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Նմանատիպ նյութեր