211652_close_icon
views-count29257 դիտում article-date 16:59 23-03-2017

Արթիկում վրաերթի է ենթարկվել տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի 12-ամյա տղան

Այսօր՝ մարտի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում Արթիկի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պետոյանը իր վարած Hyundai մակնիշի 34 ՍQ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 12-ամյա Գարուշ Իգիթյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Արթիկի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ տեսուչ Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխայի հայրն աշխատում է ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր