211652_close_icon
views-count2806 դիտում article-date 15:36 23-03-2017

Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը՝ մարտի 25-ին

Մարտի 25-ին՝ ժամը 17:30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի մամուլի ասուլիսը տեղի կունենա նույն օրը՝ մարտի 25-ին՝ ժամը 19:30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Ղազախստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նմանատիպ նյութեր