211652_close_icon
views-count2701 դիտում article-date 16:21 23-03-2017

Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը

Կիևի կենտրոնում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Կիևի ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն։ Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր անհայտ անձինք Պրեմիեր-Պալաց հյուրանոցի մոտակայքում մի քանի քաղաքացիների /ամենայն հավանականությամբ՝ գործարարների/ուղղությամբ կրակ են բացել հրազենից։ Վորոնենկոյի վրա կրակածներից մեկին, ում նախկին պատագամավորի թիկնապահը հրազենով վիրավորել է, ոստիկանությունը ձերբակալել է։ Կիևի ոստիկանությունը ենթադրում է, որ Վորոնենկոյի սպանությունը պատվեր է եղել։ Նախկին պատգամավորի դեմ ՌԴ-ում քրեական գործ էր հարուցվել խարդախության հոդվածով։ Նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

Նմանատիպ նյութեր