211652_close_icon
views-count1787 դիտում article-date 16:04 23-03-2017

Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր միջուկային պոտենցիալի կրճատումը, սակայն՝ մասամբ. Ս. Լավրով

Ներկա պահին ԱՄՆ-ի հետ հետագայում միջուկային սպառազինությունները կրճատելու մասին հնարավորություններ չկան ներկա պահին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը, հայտնում է Interfax-ը։ «Մենք պատրաստ ենք քննարկել այդ թեման։ Պատրաստ ենք քննարկել միջուկային պոտենցիալը կրճատելու հետագա հնարավորությունները՝ հաշվի առնելով, սակայն, մի շար գործոններ, որոնք անհրաժեշտ են ռազմավարական կայունությունը ապահովելու համար»,-ասել է Լավրովը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում ունեցած իր դասախոսության ժամանակ։ Նա հավելել է, որ վերջին ժամանակներում ակտիվացել են ջանքերը, որոնք ուղղված են նրան, որպեսզի պարտադրանքի միջոցով միջուկային տերությունները հրաժարվեն միջուկային զենքից։ «Ակնհայտ է, որ դրա ժամանակը դեռ չի եկել»,-ընդգծել է Լավրովը։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանի համար առաջնային է մնում ռազմավարական միջուկային ուժերի զարգացումը։

Նմանատիպ նյութեր