211652_close_icon
views-count2522 դիտում article-date 14:31 23-03-2017

Օզբիլիզը ամռանը կարող է հեռանալ «Բեշիքթաշից»

Թուրքական «Բեշիքթաշը» պատրաստ է ամռանը բաց թողնել կիսապաշտպան Արազ Օզբիլիզին: 27-ամյա հայ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում թիմի կազմում միայն 4 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Օզբիլիզը «Բեշիքթաշի» հիմնական կազմում չի ընդգրկվում թույլ խաղի և վնասվածքների պատճառով: Նա ակումբին խնդրել է իրեն տրանսֆերի հանել, որպեսզի այլ ակումբ տեղափոխվի:

Նմանատիպ նյութեր