211652_close_icon
views-count5806 դիտում article-date 13:44 23-03-2017

Հատուկ գնում, նայում եմ՝ 9:30 կամուրջների վրա աշխատող մարդ չկա. վարչապետ

Վերջին շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խիստ ուշադրություն է անհրաժեշտ համայնքային ու մարզերային ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների իրականացման համար: Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը Կապի և տրասպորտի նախարարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել նախարարության տեսլականը սահմանամերձ հայմայնքերի ճանապարհային խնդրիների լուծման վերաբերյալ, ինչպես նաև գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն դրանց վերաբաշխման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման և սահմանափակ ռեսուրսների հավասար բաշխման սկզբունքները: «Այնուհետև ՀՀ ՊՆ և ԱԻՆ նախարարների հետ համատեղ քննարկել անվտանգ եթևեկություն իրականացնելու համար ճանապարհների հարցը և ներկայացնել առաջարկությունները»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը հանձարարեց ակտիվացնել աշխատանքները խոշոր ճանապարհային ծրագրերում մասնավորի ներգրավման ուղղությամբ. «Այս հանձնարարականը ուզում եմ մեկնաբանել: ժամը 9:30 կամուրջների վրա աշխատող չկա, 5:30 սաղ «պերեկուր» են անում: Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այդպես են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևէ աշխատանք չի կատարվում, նախ և առաջ այդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքեր կան, որ կարող են կամուրջից դուրս անել: Մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ... քանի անգամ է, հատուկ գնում նայում մ 9:30 աշխատող մարդ չկա»,- ասաց վարչապետը, հավելելով, որ հասկանում է՝ դա կապալառուի խնդիրն է, բայց այդ պայմանագիրն այնպես պետք է կնքել, որ Կառավարությունը կարողանա հետևել:

Նմանատիպ նյութեր