211652_close_icon
views-count2279 դիտում article-date 14:40 23-03-2017

Միայնակ մոր երկու զավակներն էլ հաշմանդամ են. նրանք մեր աջակցության կարիքն ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները` Սամվել Հայկի Պապյանը /ծնված 2002 թվականին/ և Սիրանույշ Հայկի Պապյանը /ծնված 2000 թվականին/, հաշմանդամ են՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը՝ մանկական ուղեղային կաթվածով: Սիրանույշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: Մինչև 2015 թվականը նա տեղաշարժվել է անվասայլակով, և վերականգնողական բուժումներն ստանալով արդյունավետ արդյունքի է հասել՝ կարողանում է քայլակով տեղաշարժվել: Հիմա նրան ընձեռնվել է հնարավորություն՝ մեկնելու ՌԴ՝ վիրահատության, որի արդյունքում աղջնակը կկարողանա ինքնուրույն քայլել: Վիրահատության համար անհրաժեշտ է 3000 դոլար, որն ընտանիքը չունի, այդ իսկ պատճառով դիմում է հանրության աջակցությանը: Աղջիկը բազմաշնորհ է՝ երգում է, նկարում, մրցույթներում ունեցել է հաջողություններ: Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում Մերի Մարտիրոսյանի անունով բացված հաշվեհամարներին. [b]16063002962900 ՀՀ դրամ; 16063002962901 ԱՄՆ դոլար; 16063002962902 ԵՎՐՈ; 16063002962903 ՌԴ ռուբլի; SWIFT:ARMJAM22[/b]: Մերի Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ [b]+37493 007 591: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր