211652_close_icon
views-count2151 դիտում article-date 13:48 23-03-2017

Կրակոցներ՝ ԱՄՆ-ի Վիսքոնսին նահանգում. կա 4 զոհ

Ամերիկյան Վիսքոնսին նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ սկսվել է բանկերից մեկում, որտեղ ոստիկանություն է կանչվել տեխնիկայի հետ կապված վիճաբանության կապակցությամբ։ Բանկ ժամանած ոստիկանները երկու մարդկային դիեր են հայտնաբերել այնտեղ։ Իսկ նրանց գնդակահարած տղամարդը թաքնվել է։ Դեպքից 10 րոպե անց ահազանգ է ստացվել կրակոցի մասին իրավաբանական ընկերություններից մեկի գրասենյակից, իսկ քիչ անց՝ ահազանգ՝ բազմաբնակարանային շենքերից մեկում տեղի ունեցած կրակոցների մասին։ Ոստիկանությունը դեռևս մեկնաբանություններ չի արել կատարվածների մասին։

Նմանատիպ նյութեր