211652_close_icon
views-count2603 դիտում article-date 12:08 23-03-2017

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»:

Նմանատիպ նյութեր