211652_close_icon
views-count2492 դիտում article-date 14:14 23-03-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Մարտի 21-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 14-րդ փողոցում՝ ձորում, այրվել է մոտ 6000 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ Խոր Վիրապ վանքի հետնամասում՝ 100 հա չոր եղեգնուտ, Արարատի մարզի Երասխ գյուղի ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի տարածքում՝ մոտ 60 հա, Հայ-ադրբեջանական սահմանամերձ հատվածում՝ մոտ 20 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գտնվող ֆերմաների մոտակայքում՝ մոտ 50 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Դովեղ գյուղի «Խոտի ղոբին» կոչվող հանդամասում՝ մոտ 1000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 119-րդ կմ-ին հարակից «Քարի տակ» կոչվող հանդամասում՝ մոտ 1500 քմ, Հացիկից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2,5 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր