211652_close_icon
views-count4378 դիտում article-date 10:20 23-03-2017

Կենտրոնի ընտրողները բավական անհարմար վիճակում են հայտնվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն և էրեբունի համայնքները ընդգրկող ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, մեծ ազդեցություն ունեն քրեական տարրերը։ Սակայն նրանք ևս բաժանվել են երկու մասի։ Քրեականների մի մասը սատարում է Հակոբ Բեգլարյանին, իսկ մյուս մասը՝ նախկին ԲՀԿ-ական, էրեբունու ԲՀԿ կառույցի նախկին ղեկավար, Սնխչի Հարութին՝ Հարություն Կարապողոսյանին։ Նա քարոզարշավի մեկնարկից շաբաթներ առաջ դիմում գրեց և դուրս եկավ ԲՀԿ-ից և առաջադրվեց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Կրիմինալից Սնխչի Հարութին աջակցում է հատկապես Պիստը։ Հիմա Կենտրոնի ընտրողները բավական անհարմար վիճակում են հայտնվել։ Եվ որպեսզի վատամարդ չլինեն, կես կատակ կես լուրջ ասում են, որ իրենք ընտրելու են Սնխչի Հակոբին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր