211652_close_icon
views-count8946 դիտում article-date 10:10 23-03-2017

Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած զինված հարձակման զոհերի թիվը հասել է 4-ի, ահաբեկիչը ոչնչացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լոնդոնի կենտրոնում երեկ ցերեկը տեղի ունեցած զինված հարձակումը բրիտանական իշխանություններն ահաբեկչություն են որակել, հաղորդել է Sky News-ը։ Զինված տղամարդը ավտոմեքենան ուղղել է դեպի Վեսթմինսթերյան կամրջի վրա գտնվող մարդկանց ամբոխը, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այնուհետև վերջինս մեքենան քշել է դեպի խորհրդարանի շենքի տարածք, որտեղ դանակի հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկին, ով ավելի ուշ ևս մահացել է։ Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել ահաբեկչին։ Վիրավորների թիվը հաշվվում է 40 հոգի, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր