211652_close_icon
views-count1547 դիտում article-date 09:48 23-03-2017

ՀՅԴ-ական նախարարը «նախընտրական» արձակուրդից կվերադառնա մարտի 24-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որ ԱԺ ընտրություններում ընդգրկված է ՀՅԴ ցուցակում, մարտի 9-24-ը ներառյալ մեկնել է արձակուրդ: Հատկանշական է փաստը, որ քարոզարշավը տևելու է մինչև մարտի 31-ը, և ստացվում է՝ նա քարոզարշավի վերջին շաբաթն, այնուամենայնիվ լինելու է աշխատանքի, այլ ոչ թե քարոզչության։ Մինչդեռ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՅԴ-ական մյուս նախարարները «նախընտրական» արձակուրդ են մեկնել մինչև մարտի 31-ը։ Թե ինչպես է Լոքյանն իր աշխատանքային պարտականությունների կատարումը համատեղելու քարոզարշավի հետ, պարզ չէ։ Չնայած՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը, այս ընթացքում ոչ մի օր չմեկնեցին արձակուրդ ու քարոզարշավը փորձում են անել աշխատանքային օրվա ավարտից հետո, սա պաշտոնապես։ Բայց իրականում այս օրերին բոլոր նախարարներն էլ զբաղված են ընտրություններով պարզապես փորձում են աննկատ անել, որ չդիտվի վարչական ռեսուրսի չարաշահում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր