211652_close_icon
views-count78569 դիտում article-date 09:00 23-03-2017

Աբովյանի դատարանում շարունակվեց ԵԿՄ տեղական կառույցի նախագահի՝ քրեական պատմություններով հարուստ տղայի աղմկահարույց մահվան ելքով ավտովթարի դատաքննությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 22-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ ամբաստանյալ Սերյոժա Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական դատական նիստում ցուցմունք տվեցին այն վկաները, որոնք եղել են կայանված վիճակում գտնվող և վթարին մասնակից մեքենաների վարորդները և վթարից անմիջապես հետո ականատես են եղել դեպքերի զարգացմանը: Վկաներից չէր ներկայացել Լիաննա Մովսիսյանը, ում ոստիկանությունը մի քանի անգամ փորձել է բերման ենթարկել, սակայն ապարդյուն: Դատական նիստը այդքանով ավարտվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 24-ին, ժամը 16:00-ին, որի առաջին մասը կկայանա Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում: Այնտեղ զննության կենթարկվեն մեքենաները, այնուհետև դատական նիստը կշարունակվի Աբովյանի դատարանում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057536/]ավելի վաղ [/url]դատարանից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 31-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի էր ունեցել ամբաստանյալ Սերյոժա Սուրենի Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ կսկսվեր դատական նիստը և դահլիճ կմտներ դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ամբաստանյալի հայրը՝ ԵԿՄ Աբովյանի կառուցյի նախագահն ու նրա՝ Աբովյանում հայտնի գուշակ Սիլվա անունով կինը, սպառնալիքներ տալով՝ խոչընդոտել էին, որպեսզի դատարանի դահլիճում կատարվեր լրագրողի աշխատանք: Տվյալ դեպքում՝ ամուսիններով ոչ միայն սպառնալիքներ էին տեղում այլ նաև հայտարարում, որ «կգյուլլեն, կկախեն, կոչնչացնեն» ֆոտոլրագրողիս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր