211652_close_icon
views-count7428 դիտում article-date 21:29 23-03-2017

Բենիտո Մուսոլինին հիմնում է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը․ Պատմության այս օրը

1307 թ. - կաթողիկոս է օծվում Կոնստանդին Գ Կեսարացին: 1848 թ. - Հունգարիան հայտարարեց իր անկախությունը Ավստրիայից: 1857 թ. - առաջին վերելակը տեղադրվեց Նյու Յորքում 488 Broadway New York City հասցեում: 1869 թ. - ծնվել է Գալուստ Գյուլբենկյանը, հայ գործարար և բարեգործ (մահ. 1955 թ.): 1876 թ. - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրեց իր ստեղծած էլեկտրական լամպը: 1910 թ. - ծնվել է Ակիրա Կուրոսավան, ճապոնացի նշանավոր ռեժիսոր (մահ. 1998 թ.): 1919 թ. - Միլանում Բենիտո Մուսոլինին հիմնում է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը: 1923 թ. - մահացել է Հովհաննես Թումանյանը, հայ մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր, նաև հասարակական գործիչ (ծնվ. 1869 թ.): 1956 թ. - հռչակվեց առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը: 2001 թ. - «Միր» տիեզերական կայանը խորտակվեց Խաղաղ օվկիանոսում Ֆիջի կղզու մոտակայքում:

Նմանատիպ նյութեր