211652_close_icon
views-count7148 դիտում article-date 22:12 22-03-2017

Էդգար Մանուչարյան. Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին, առանձնահատուկ կապ ունեն Ղազախստանի հետ: Այսօրվանից սկսած՝ ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացնում է հարցազրույցներ այդ ֆուտբոլիստների հետ:Առաջինը Էդգար Մանուչարյանն է: [b]-Էդգար, Ղազախստանը պետք է որ առանձնահատուկ մրցակից լինի քեզ համար, քանի որ 13 տարի առաջ հենց նրանց դեմ խաղում ես նշել նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ հիշողություններ ունես այդ խաղից: [/b] -Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով: [b] - Ի՞նչ զգացողություններ ունես կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: [/b] -Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական: Կարոտել եմ խաղընկերներիս և այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ: [b] -Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից: [/b] -Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականի բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնուփյան եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:

Նմանատիպ նյութեր