211652_close_icon
views-count6510 դիտում article-date 22:05 22-03-2017

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական 9 գործակալ է ձերբակալել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ինը մարդ է ձերբակալել՝ համարելով նրանց «ռուսական հատուկ ծառայությունների գործակալների ցանցի անդամներ»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը այսօր հրավիրված ասուլիսում. հայտնում է [url=https://ria.ru/world/20170322/1490582700.html]«Ռիա Նովոստին»[/url]: Տկաչուկի խոսքով «բազմաքայլ հատուկ գործողության» արդյունքում մարտի 19-ին ձերբակալել են 9 մարդու, որոնց նախնական առաջադրանքն է եղել թափանցել ենթակառուցվածքային հաստատատություններ և Ուկրաինայի զինված ուժերի զորամասեր երկրի հարավային հատվածում, տեղեկություններ հավաքել ուկրաինական զորամասերի տեղակայման վերաբերյալ: Տկաչուկն ընդգծել է նաև, որ խումբը դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ է նախապատրաստել: Ուկրաինայի ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Սերգեյ Լավչենկոն ասել է, որ գործակալների ցանցը համակարգում էր Օդեսայից մի կին, ով գտնվում է պետական ծառայության մեջ:

Նմանատիպ նյութեր